Ցավ
Գոտկային ցավ (flank pain). urolog.am
Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի։
- երիկամաքարային հիվանդություն,
- միզուղիների բորբոքումներ,
- հենաշարժական կամ մկանանյարդային պատճառներ։
Ցավը երիկամաքարային հիվանդության առաջին ախտանիշն է։ Այն հիմնականում հանդիպում է գոտկային շրջանում և ունի հանկարծակի սկիզբ ու ալիքաձև ընթացք։ Ցավային ախտանշանն ուղեկցվում է դիզուրիկ երևույթներով, արյունամիզությամբ և սրտխառնոցով։
Միզուղիների բորբոքման դեպքում ցավային ախտանիշը նույնպես առաջնային է։ Մեջքի վերին հատվածում ցավեր հանդիպում են երիկամի բորբոքումների, իսկ ստորին հատվածում՝ միզապարկի կամ շագանակագեղձի բորբոքումների ժամանակ։ Միզուղիների բորբոքումները հաճախ ուղեկցվում են ցավոտ, հաճախակի միզարձակությամբ, երբեմն նաև բարձր ջերմությամբ և դողով։ Վերջին ախտանիշները բնորոշ են բարդացած բորբոքումներին։
Գոտկային ցավի այլ պատտճառներից են մկանային ցավերը, որոնք կարող են կապված լինել ծանրություն բարձրացնելու կամ ֆիզիկական լարվածության հետ։ Նման դեպքերում տեղային տաքացնող կամ հակաբորբոքային քսուկների օգտագործումն ունի հակացավային ազդեցություն։ Կողերի շրջանում ցավերը հանդիպում են հատկապես 11-12-րդ կողերի կոտրվածքների կամ վնասումների ժամանակ և ուղեկցվում են ներշնչելիս` ցավերի ուժգնացմամբ։ Նյարդային ցավերը պայմանավորված են նյարդարմատների ճնշմամբ կամ վնասմամբ, հանդիպում են կող-ողնաշարային միացման հատվածում։ Այս պարագայում ցավերն ուժգնանում են շարժումների ժամանակ։ Այլ պատճառներից են հերպես զոստերը, որն արտահայտվում է նյարդերի ուղղությամբ այրող բնույթի ցավերով և որին հաջորդում է մաշկի ախտահարումը։ Նմանատիպ ցավեր կարող են առաջանալ նաև լևրիտների ժամանակ ։
Վերջապես, գոտկային ցավը շատ կարևոր է ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման գործընթացում։ Ուշադրության արժանի է հատկապես միզածորանի խցանման ախտորոշումը, քանի որ դրան կարող է հաջորդել երիկամի անդարձելի ախտահարում, ինչն ուղիղ կապ ունի միզուղիների խցանման տևողությունից, ինֆեկցիայի առկայությունից, կոնտրալատերալ երիկամի ֆունկցիայից, հիվանդի տարիքից և ուղեկցող հիվանդություններից (շաքարային դիաբետ)։ Յուրաքանչյուր արտահայտված գոտկային ցավ պարտադիր չէ, որ երիկամային ծագում ունենա, սակայն հարկ է լսել, վերլուծել, հետազոտել՝ պարզելու իրական ծագումը և, հաջորդիվ, բարձրացնելու բուժման արդյունավետությունը։
Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն